Թուրքիայում գնաճը հատել մինչ այժմ գրանցված ամենաբարձր ցուցանիշի սահմանը։

Ըստ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալների, սպառողական գների ինդեքսը ապրիլին կազմել է 10.85 % , իսկ մայիսին 12.15%: 


Մայիսին հագուստի գներն աճել են 5.21 տոկոսով, իսկ տրանսպորտի գները` 2.32 տոկոսով: Տարվա սկզբից ամենաբարձր աճը բաժին է հասնում տրանսպորտին՝ 20.02%: 
Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեկը հայտարարել է, որ Թուրքիայում կարճաժամկետ գնաճը դեռ շարունակվելու: Հիշեցնեմ , որ թուրքական լիրան մայիսի վերջերին նվազեց դոլարի նկատմամբ մինչև 4. 9290, որից հետո կառավարությունը արտահերթ շտպ նիստ գումարեց ու որոշեց ԿԲ-ի միջոցով ազդել կուրսի վրա, որի արդյունքում մեկ դոլարը այժմ գնվում է 4. 6563 լիրայով: Թուրք տնտեսագետները պնդում են, որ սա երկար չի կարող մնալ ու լիրան նորից սկսելու է արժեզրկվել:

Աղբյուրը` Կարեն Հովհաննիսյան