ՄԱԳԱՏԷ. Իրանը լիովին կատարում է միջուկային գործարքը Aysor.am

Իրանը գործում է իր միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրի շրջանակներում,  հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, փոխանցում է ТАСС-ը:
 
«Գործակալությունը շարունակում է հետևել, որպեսզի միջուկային նյութերը՝ Իրանի կողմից հայտարարված երաշխիքների մասին համաձայնությանը համապատասխան չուղղորդվեն այլ նպատակների: Շարունակվում է Իրանում չհայտարարված միջուկային նյութերի և այլ գործունեության բացակայության ստուգումը», - նշել է Ամանոն ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդին ներկայացրած իր զեկույցում:
 
Aysor.am