Օգտակար թեյ բուսական հավելումներով

Բնությունը մեզ պարգևել է բազմաթիվ դեղաբույսեր, որոնցով կարելի է անուշաբույր և օգտակար թեյ պատրաստել: Այս անգամ կխոսենք, թե տարբեր հիվանդություններ հաղթահարելու համար մեզ ի՞նչ թեյ է հարկավոր:

Անիսոն: Այս բույսի պտուղները թեյի մեջ ավելացնում են կոկորդացավի ու հազի ժամանակ: Անիսոնն օգտակար է աղիների ու երիկամների բորբոքային հիվանդությունների, հազի ու թոքերի բորբոքման կանխարգելման ու բուժման համար:

Հասմիկ: Օգնում է հաղթահարել ընդհանուր թուլությունն ու քրոնիկական հոգնածությունը, բարձրացնում է զարկերակային ճնշումը, գրգռում ախորժակն ու հանգստացում ստամոքսաբորբը (գաստրիտ):

 

Կոճապղպեղ: Վերջինիս արմատը կարելի է եփել կամ կտորներն ավելացնել թեյի թուրմի մեջ: Այն տաքացնող ու առույգացնող հատկություն ունի, ինչպես նաև ակտիվացնում է նյութափոխանակությունը:

Վաղենակ: Այս բույսի ծաղիկներն ու պտուղներն օժտված են բակտերիասպան հատկություններով, ինչի շնորհիվ օգտակար են կոկորդի բորբոքման և հարբուխի ժամանակ:

Նարդոս: Նարդոսն ունի հանգստացնող հատկություն ու հիանալի պայքարում է անքնության ու նևրոզի դեմ:

Անանուխ: Եգիպտոսի ու Ալժիրի բնակիչներն անանուխով թեյը համարում են ծարավը հագեցնող ըմպելիք:
Վերջինս հանգստանում է նյարդային համակարգը, ինչպես նաև կարգավորվում զարկերակային ճնշումը: Անանուխն օգնում է պայքարել ստամոքսի դժվարամարսության, հարբուխի, գրիպի, ինչպես նաև բարձր ջերմության դեմ:

Մասուր: Այս զարմանալի պտուղը մեծ քանակությամբ վիտամիններ է պարունակում, այդ թվում մարդու օրգանիզմի համար շատ կարևոր՝ A և C վիտամիններ: Գիտնականներն ապացուցել են, որ մասուրը վիտամինների պարունակությամբ գերազանցում է կիտրոնին:

Սրոհունդն ու ուրցը: Վերջիններս թերևս ամենաժողովրդական դեղաբույսերն են: Սրոհունդով թեյը խորհուրդ է տրվում օգտագործել ուսանողներին և ամենօրյա մտավոր աշխատանք կատարողներին: Դե իսկ տարեց մարդկանց համար սրոհունդը հավերժ «երիտասարդ» անոթներ, սիրտ և ուղեղ ունենալու գրավական է:
Անուշաբույր ուրցի թեյ խմելիս մենք չենք էլ մտածում նրա օգտակար հատկությունների մասին, սակայն արժե իմանալ, որ ուրցն ուղղակի փրկություն է վիրուսային հիվանդությունների ու հարբուխի ժամանակ