Փրկարարները հայտնաբերել են դի

Հունիսի 4-ին, ժամը 21:04-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցի թիվ 7 շենքի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները բացել են Հ. Խ.-ի (ծնված 1930 թ.) բնակարանի դուռը, ննջասենյակում հայտնաբերել վերջինիս դին, իջեցրել բնակարանից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: