«Իմ քայլը» կստանա 69,4 տոկոս, ԲՀԿ-ն՝ 5,7 տոկոս, «Լուսավոր Հայաստանը»՝ 3,8 տոկոս. Gallup-ի հարցումը

GALLUP International association»-ի Հայաստանում անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-Ի տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ասուլիսում ներկայացրեց «Նախընտրական ճեպընթաց` վերջին կանգառ» խորագրով ուսումնասիրության արդյունքները:

Հարցին, թե որ կուսակցության կամ դաշինքի օգտին եք պատրաստվում տալ ձեր ձայնը, հարցվծաները տվել են հետեւյալ պատասխանները.
 

«Իմ քայլը» - 69,4 տոկոս

ԲՀԿ – 5,7 տոկոս

«Լուսավոր Հայաստան» - 3,8 տոկոս

«Սասնա ծռեր» - 1,4 տոկոս

ՀՀԿ – 1,3 տոկոս

ՀՅԴ – 1,2 տոկոս

«Մենք» դաշինք – 0,8 տոկոս

ՕԵԿ – 0,4 տոկոս

«Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցություն – 0,3 տոկոս

«Ազգային առաջընթաց» կուսակցություն – 0,1 տոկոս

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն – 0,0 տոկոս,

Հրաժարվել են պատասխանել – 8,7 տոկոս

Դժվարացել են պատասխանել – 7 տոկոս:

Արամ Նավասարդյանի խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին տեղյակ են հարցվածների 99.5%, իսկ 91,4 տոկոսը տեղյակ է եղել նաեւ, թե որ օրն է լինելու ընտրությունը:

Թե ովքեր են մասնակցում խորհրդարանական ընտրություններին, քաղաքացիների 86.6%-ը նշել է «Իմ քայլին», 63.4 տոկոսը՝ ԲՀԿ-ին, 55.5 տոկոսը՝ ՀՀԿ-ին, 42,3 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստան»-ին, 34,5 տոկոսը՝ ՀՅԴ-ին, 29,4 տոկոսը՝ ՕԵԿ-ին: 17,4 տոկոսը՝ «Սասնա ծռերին», 17 տոկոսը՝ «Մենք» դաշինքին: 6,9 տոկոսը՝ ՔՈ կուսակցությանը, 7,5 տոկոսը՝ ՔԺՎԿ-ին եւ Ազգային առաջընթաց կուսակցություն՝ 2,5 տոկոսը: Ընդ որում, այս առումով ամենամեծ աճը գրանցել է «Լուսավոր Հայաստանը»:

Քաղաքացիների 66,8 տոկոսը նշել է, որ հետեւում է քարոզարշավին, իսկ 33,2 տոկոսը չի հետեւում:

Հարցին, թե մասնակցելո՞ւ եք ընտրություններին, 75,5 տոկոսը նշել է, որ միանշանակ մասնակցելու է: «Ավելի շուտ մասնակցելու եմ» պատասխանը տվել է հարցվածների 14,6 տոկոսը, «ավելի շուտ չեմ մասնակցելու» տարբերակն ընտրել է 2,7 տոկոսը եւ հաստատ չի մասնակցելու 5,7 տոկոսը: «Մեր կանխատեսումներով շուրջ 75 տոկոսը կմասնակցի ընտրություններին»,-ասաց Նավասարդյանը:

Նշենք, որ հարցումն անցկացվել է դեկտեմբերի 1-4-ը, մասնակցել է 1100 քաղաքացի: Սխալմունքը 3 տոկոսի սահմաններում է: Հարցումներն անցկացվել են դեմ առ դեմ սկզբունքով:

 
news.am