Օսիպյանը սկանդալներով հայտնի քավորի հովանավորյալին նշանակելու է 7-րդ վարչության պետ

Ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը տարաձայնությունների պատճառով աշխատանքից ազատել է 7-րդ վարչության պետ Գևորգ Խաչիկյանին:

 

Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք Գևորգ Խաչիկյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ո′չ հերքեց, ո′չ հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ինքը կարևորագույն վարչություններից մեկի ղեկավարն է և իրեն աշխատանքից ազատելու համար լուրջ պատճառներ են պետք. «Աշխատանքից ազատելու պատճառներ չկան, և մի մոռացեք, որ ես առաջին մարդկանցից եմ, ում Օսիպյանը պաշտոնի է նշանակել»:

Սակայն Օսիպյանին մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ ոչ միայն Գևորգ Խաչիկյանին Օսիպյանն իսկապես ազատել է աշխատանքից, այլև նրա փոխարեն պատրաստվում է նշանակել ՊԵԿ կոռուպցիայի դեմ պայքարի վարչության պետ, իր իսկ քավոր, սկանդալային պատմություններով աչքի ընկած Կարեն Կարապետյանի հովանավորյալ Միհրան Դավթյանին:

Հիշեցնենք, որ Միհրան Դավթյանի անունն իր հերթին մի քանի տարի առաջ կապվում էր Վովայի Արշակի (Արշակ Հակոբյան) անվան հետ՝ կոռուպցիոն դրսևորումներին առնչություն ունենալու կապակցությամբ:

Աղբյուր՝ http://politik.am