Գյումրեցի վարորդները պատրաստվում են դատարան դիմել

Գյումրեցի վարորդները դժգոհում են, որ քաղաքում իրականացվող փողոցաշինության հետևանքով իրենց ավտոմեքենաները վնասվում են: Գյումրիի բնակիչներից Արման Գևորգյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ ստեղծված անհարմարությունների պատճառով իր մեքենայի վնասվելուց հետո որոշել է դատական հայց ներկայացնել պատասխանատուների դեմ և փոխհատուցում պահանջել: «Քանի որ ոչ մի կերպ չի կարգավորվում խնդիրը, և մեզ պատճառված վնասները, հատկապես՝  մեքենաների վնասները շատ են, այդ պատճառով որոշել եմ դիմել դատարան, գոնե մեր մեքենաների վնասների փոխհատուցում ստանալու համար: Չգիտեմ՝ մեքենաների և մարդկանց անվտանգության ապահովումը նախագծում նախատեսված եղե՞լ է, թե՞ ոչ: Այս ամենը ոչ մի կերպ չի կարգավորվում, անպայման դիմելու ենք դատարան»,- ասաց Արման Գևորգյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/150768.html?fbclid=IwAR3siPALB41MpX0N9H5yNCkX_pUdA9SD7HC_-Y3UUXHovGWhUY_RsdzNCLE 

© factor.am