Մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն

Մայիսի 14-ին 2-րդ զորամիավորումում և ենթակա զորամասերում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զորավարժությունը ղեկավարում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: