Հայտնաբերվել է վթարված ինքնաթիռը (լուսանկարներ)

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ ս.թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից:

Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շանշյանը հայտնեց, որ Անիի տարածաշրջանի Ծակքարի դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է ամբողջովին վթարված վիճակում գտնվող Սու-25 մարտական ինքնաթիռը և այս պահին կատարվում են օդաչուների որոնողական աշխատանքները։ 







 

ՀՀ ՊՆ մամլո խոսնակը ֆեյսբուքում գրել է.

Վթարի վայրը հայտնաբերվել է։ Մարալիկի տարածաշրջանում է, լեռներում։ Մահացած օդաչուներն են ՝ փոխգնդապետ Բաբայան Արմեն, մայոր Մանուկյան Մովսես։







նկարների աղբյուրը՝  artsakhpress.am