Բուսաբուծության համալիր զարգացման ծրագիրն Արցախում շարունակվում է

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը ստուգումներ է իրականացնում կարտոֆիլի և բանջարեղենի ցանքատարածություններում:

 Բուսաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում նախարարության համապատասխան հանձնաժողովի անդամները մայիսի 24-ից ստուգումները սկսել են Ասկերանի շրջանից: Հանձնաժողովի նախագահ, գյուղատնտության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Արամ Բադալյանի խոսքով, այցի հիմնական նպատակն է չափագրել հանրապետության տարածքում կարտոֆիլի և բանջարեղենի ցանքսերը, ըստ որի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով պետությունն աջակցելու է այս մշակաբույսերով` 0,5 հեկտար և ավելի ծավալով զբաղվողներին:
Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Արցախի Հանրապետության կառավարությունը հողօգտագործողին 1 հեկտար բանջարեղենի մշակության դիմաց, որպես աջակցություն, անհատույց  տրամադրում էր 200 հազար դրամ:
2018 թվականին ծրագրում ընդգրկվել են նաև կարտոֆիլի ցանքատարածությունները՝ 1 հեկտար կարտոֆիլի ցանքսի դիմաց անհատույց 150 հազար դրամի չափով աջակցության պայմանով: