Արցախում պետբյուջեի մուտքերի ցուցանիշը գերազանցել են 38.3 տոկոսով

Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 48 միլիարդ 8 միլիոն դրամ` պլանավորված 47 միլիարդ 300 միլիոն դրամ ցուցանիշը գերազանցելով 1.5 տոկոսով կամ 708 միլիոն դրամով:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ նշելով,  որ նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցել են 38.3 տոկոսով կամ 13 միլիարդ 295 միլիոն 300 հազար դրամով:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ավել հավաքագրված գումարից 9 միլիարդ 701 միլիոն 600 հազար դրամը պայմանավորված է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի կողմից վճարված հարկային եկամուտների աճով, իսկ 3 միլիարդ 593 միլիոն 700 հազար դրամը ապահովվել է Հանրապետությունում արձանագրված տնտեսական աճի և հարկային մարմնի կողմից իրականացված հետևողական վարչարարության արդյունքում:

artsakhpress.am