Արցախա-ադրբեջանական շփման գծում, իսկապես, կուտակումներ կային ու դրանք պայմանավորված էին մեր ներքին գործընթացներով. Դավիթ Տոնոյան Aysor.am

Հայաստանում «Իմ քայլը» շարժման օրերին արցախա-ադրբեջանկան շփման գծում հակառակորդի կողմից զինտեխնիկայի և զորքերի կուտակումներն, ըստ ամենայնի, պայմանավորված էին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացներով, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նապարար Դավիթ Տոնոյանը:

«Ես կարծում եմ` դա ավելի շատ Ադրբեջանի կողմից մտահոգություն է եղել մեր ներքին գործընթացների հետ կապված: Սա քաղաքական գնահատման խնդիր է», — ասաց Դավիթ Տոնոյանը:

Անդրադառնալով հարցին, որ այդ օրերին կուտակումների մասին լուրերը ոչ միանշանակ էին ընդունվում և, ի վերջո, կայի՞ն կուտակումներ սահմանին, ՀՀ պաշտպանության նախարարն ասաց.

«Կային որոշակի կուտակումներ, որոնք բացատրվում են նաև այն ձևաչափով, որ Ադրբեջանը մտահոգություն ուներ նաև մեր կողմից սադրանքների»:

Աղբյուրը` Aysor.am

Facebook Comments