Ռուսաստանի ԱԳՆ-ն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որակել է ամպագոռգոռ և ապակառուցողական

ՌԴ արտգործնախարարության տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի փոխտնօրեն Արտյոմ Կոժինը՝ բրիֆինգի ժամանակ անրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այն հայտարությանը, որ Արցախը պետք է մասնակցի ԼՂ հակամարտությանն ուղղված բանակցային գործընթացին ասել է. «Ընդհանրապես, ամպագոռգոռ հայտարարությունները, որոնք այդ հարցով ԵԱՀԿ-ի կողմից նախանշված ռելսերի սահմաններից դուրս են, հավանաբար, ապակառուցողական են»
 «Հունիսի 7-ին նախատեսված է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն»,- ասել է Կոժինը:

Facebook Comments