Շաբաթվա ընթացքում չհայտարարված այցելություններ է կատարել ՀՀ հյուսիսային շրջաններում տեղակայված զորամասեր

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալիկ Ավետիսյանը շաբաթվա ընթացքում չհայտարարված այցելություններ է կատարել ՀՀ հյուսիսային շրջաններում տեղակայված զորամասեր, հանդիպումներ ունեցել ՀՀ ՊՆ «թեժ գիծ» դիմած զինծառայողների հետ:
Հանդիպումներ են կազմակերպվել նաև տարածքային զինկոմիսարիատների անձնակազմի հետ, քննարկվել են ընթացիկ խնդիրները: Տեղերում տրվել են պարզաբանումներ և առաջարկություններ բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ:

Facebook Comments