Վերջին 15 տարվա մեջ չեմ հիշում նման տեսակետ Հայաստանի ռազմավարական գործընկերոջ կողմից. Արմեն Աշոտյան

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ներկայացուցչի այսօրվա հայտարարությունը Հայաստանի նոր ղեկավարության արտահայտած տեսակետների հետ կապված շատ մտահոգիչ եմ համարում։

Վերջին 15 տարվա մեջ, ինչ զբաղվում եմ ակտիվ քաղաքականությամբ, չեմ հիշում Արցախյան հիմնախնդրին վերաբերող նման տեսակետ Հայաստանի ռազմավարական գործընկերոջ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի պաշտոնական ներկայացուցչի կողմից։

Այսօր նաև ԱԺ֊ում եմ բարձրաձայնել խնդրի մասին։

Արցախյան հիմնախնդրի արդար և խաղաղ կարգավորման հարցը, ցավոք, այս պահին որևէ կերպ դրականորեն չի կապիտալիզացվում Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում։

Աղբյուրը`  Արմեն Աշոտյան

Facebook Comments