Վերջին օրերին մեծ աղմուկ հանած Արենիի մասին

Վերջին օրերին մեծ աղմուկ հանած Արենիի մասին:
Սկզբից հապավումները.
Հ — հակառակորդ, Մ- մերոնք, Ա- այգի, Գ- գյուղ, Ե — Գ — Երևան — Գորիս:
Առաջին սպուտնիկային նկարում Հ1 դիրքը միշտ եղել է, և այն նորություն չէ, այդ դիրքից մինչև դիտարկվող այգիների սկիզբը 4 կմ է: Վերջին շրջանում հենց այդ դիրքից դեպի Հ2 դիրք է եկել հակառակրոդը Հ1-Հ2 դիքերի միջև եղած հեռավորությունը 1 կմ է, այսինքն այստեղ նրանք մեկ կմ իրենց տարածքում առաջ են դրել դիրքը: Ի դեպ սա այն դիրքն է, որի ֆոտոն, որը օպտիկայով էր նկարված , համացանցում էր: Հ2 դիրքից դիտարկվում է սահմանին մոտ այգիները: Եթե այս դիրքը չլիներ, միևնույն է սահմանին մոտ գտնվող այգիները դիտարկվում էին Հ1 դիրքից: 
Նկար երկուսում Հ3 դիրքից հակառակորդը կրկին իր տարածքում դիրք է ավելացրել ՝ Հ4: Հ3-Հ4 2 կմ է, այս դիրքից արդեն դիտարկվում է Արենի գյուղի վերջին տները: Հ4-ից մինչ գյուղի վերջինից առաջին տունը 4 կմ 560 մ է: Հ4 դիրքը ուղիղ ընկնում է մեր դիրքի դիմաց: Ի դեպ ես մեր դիրքերի մասին չեմ խոսում միտումնավոր, քանի որ դրա կարիքը չկա:
Ուրեմն հակառակորդի առկա ԲՈԼՈՐ դիրքերից Երևան — Գորիս մայրուղին թեկուզ մեկ սմ չի դիտարկվում այս հատվածում : 
Մնացած նկարներում ես գտնվում եմ դիտարկվող տարածք համարվող այգիներում:
Ի դեպ Արենի գյուղում, ոչ մի խուճապ չկա, մարդիկ իրենց գյուղում խուճապի մասին լսում են համացանցից:
Միայն նշեմ, որ գյուղացիները ասում էին, որ վերջին երեք օրում կրակոցների ձայներ են լսել, որի ձայնը երկար տարիներ չէին լսել:
Հատուկ շնորհակալություն իմ լավ բարեկամներին Արենիից ինձ աջակցելու և տեղանքը մանրամասն ցույց տալու համար:
Հ.Գ. Հուսով եմ, որ այս գրառումս լույս կսփռի շատ հարցերի վրա և վերջապես ռեալ կարտացոլի իրականությունը:
Հ.Գ.Գ. Նախիջևանի հետ սահմանային հատվածում ես միշտ հայտնել եմ իմ մտահոգությունը:

Աղբյուրը` Կարեն Հովհաննիսյան

Facebook Comments