Նախարարներն այսուհետ գործուղման կմեկնեն էկոնոմ կարգով, ծախսերը կնվազեցվեն. Էդ. Աղաջանյան

Armtimes.com-ը գրել է` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ղազախստանի մայրաքաղաք էր մեկնել ինքնաթիռի էկոնոմ կարգով, եւ այսուհետ այդպես է լինելու:

Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ այդպիսով նվազեցվելու են ծախսերը, բացի այդ, կվերանայվեն գործուղման մեկնող պատվիրակությունները: Պատվիրակությունների կազմի անդամները կգործուղվեն ըստ խիստ անհրաժեշտության, այլ ոչ շրջագայելու համար:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի փոխանցմամբ, այդ հարցերով զբաղվում է ինքը ու այսուհետ բոլոր նախարարները երթեւեկելու են էկոնոմ կարգով:

Աղբյուրը` Armtimes.com

Facebook Comments