Սերժ Սարգսյանի օրոք քննչական մարմինները այսպիսի ապօրինի ձերբակալությունների գրեթե չէին գնում

ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Մուրադ Մուրադյանը, Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Մելիքյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Գագիկ Մինասյանը և Կորյուն Նահապետյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազին և քննչական կոմիտեի նախագահին, առաջարկելով իրենց անձնական երաշխավորության դիմաց ազատ արձակել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և նրա հետ միասին ձերբակալված 4 անձի: 

Հ.Գ. ազնվությամբ ասեմ, որ Սերժ Սարգսյանի օրոք քննչական մարմինները այսպիսի ապօրինի ձերբակալությունների գրեթե չէին գնում: Ձերբակալությունները պաշտպաններիս կողմից արդեն վիճարկվել են դատարան:

Հ.Հ.Գ. Հեղափոխական արդարադատությունը դաժան բան է, բայց դա լրիվ այլ երևույթ է, քան մարդկանց սովորական քրեական և քրեական դատավարության օրենսգրքերով պատասխանատվության կանչելը: Երևի ժամանակն է կողմնորոշվելու, թե որ օրենքով են գործում իրավապահները, հակառակ դեպքում նման <արդարադատությունից> ոչ ոք երաշխավորված չէ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուրը` Տիգրան Աթանեսյան 

Facebook Comments