Նախիջևանի գործարարները խուճապի մեջ են․

Արդեն մի քանի տարի է Ադրբեջանը և Թուրքիան փորձում են իրար մեջ կիսել Նախիջևանը և դա ավելի շատ ենթարկեցնել Թուրքիայի շահերին։ Անգամ ժամանակին թուրք պաշտոնյաները քննարկում էին Նախիջևանում շրջանառության մեջ դնեն թուրքական թղթադրամնները, որպեսզի առևտուրը Թուրքիայի հետ ավելի ակտիվ լիներ։

Այդ նպատակով մի շարք թուրք ընտանիքների սկսեցին բնակեցնել Նախիջևանում, նրանցից շատերին աշխատանքով ապահովելու համար թուրք մեծահարուստները տարբեր աշխատատեղեր սկսեցին բացել և մեծ ներդրումներ էին կատարում Նախիջևանում։

Դա պայմանավորված էր այն բանի հետ, որ այդ ներդրողներին վստահեցրել էին, որ Նախիջևանում ռազմական դրություն չի լինելու, ավելի կոնկրետ՝ պատերազմական իրավիճակ չի լինելու ու նրանց գումարները անիմաստ չեն կորելու։ Դե Թուրքիային պատերազմական իրավիճակ ընդհանրապես հարկավոր չէ , Ադրբեջանին էլ ձեռնատու չէ Արցախի և Հայաստանի սահմանին միաժամանակ բախումների գնալը։ Դա այն պարագայում, որ Ադրբեջանը լավ գիտակցում է, որ Նախիջևանի իր դիրքերը անբարենպաստ են։

Հիմա, Ադրբեջանի ղեկավարության անհեռատես քայլի արդյունքում խուճապ է առաջացել թուրք մեծահարուստների շրջանում։ Հավանական բախումների մասին լուրերը տարածվեցին հենց ադրբեջանական և թուրքական մամուլում, հիմա մարդիկ, ովքեր մեծ գումարներ են ներդրել Նախիջևանում անհանգստացել են, քանի որ մեկ օրում կարող են կորցնել այդ ամենը։

Ըստ տեղեկությունների հիմա լուրջ բանակցություններ են տարվում, քանի որ աշխատատաեղերի փակվելը մեծ վնաս կհասցնի Նախիջևանին, իսկ չփակվելը կվնասի գործարարների գրպանին ու դրանք քիչ գումարներ չեն։ Այդ ամենը կարող էին ներդնել Թուրքիայի ավելի ապահով հատվածներում ու արդեն վաղուց եկամուտներ կստանային, իսկ հիմա պարզվում է, որ պետությունը նրանց համոզել է ու ներդրումները տարել է պատերազմական գոտի։

Facebook Comments