ԵՊՀ-ում իրավիճակը խառն ա

ԵՊՀ-ում իրավիճակը խառն ա։ Մի քանի նախադասությամբ կիսվեմ կարծիքով։ 
«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը պահանջներ ա ներկայացրել ու պայքարում ա էդ պահանջների իրականացման համար։ Ողջունելի ա…Ողջունելի ա,որ ուսանողը պայքարում ու պահանջում ա,բայց նաև, մեղմ ասած, խնդրահարույց ա պայքարի ու պահանջների ներկայացման էս ձևն ու էդ պահանջների հասցեագրումը։ Ինձ համար հասկանալի ա ռեկտորի հրաժարականի ու աուդիտի անցկացման պահանջը,բայց հասկանալի չի դրանց հերթականությունը։ Իմ պատկերացմամբ՝ շատ ավելի տրամաբանական կլինի աուդիտ անցկացնելը, իրավախախտումները (եթե այդպիսիք կան) ջրի երես դուրս բերելը,մեղավորներին պատժելը և հետո միայն ռեկտորին անդրադառնալը։ Ինձ համար հասկանալի չի ուսանողական խորհրդի և արհմիության գործունեության կասեցման պահանջը,որը էս պահին որևէ իրավական հիմք չունի։ Ինձ համար հասկանալի ա հոգաբարձուների խորհրդի լուծարման պահանջը,բայց էդ պահանջի հասցեատերը ՀՀ Կառավարությունը պիտի լինի։ Դեռ էսքանը՝ բուն պահանջների մասով։ Անդրադառնամ մեթոդներին.
1) Հաշվի առնելով պահանջների անհասկանալի կետերն ու հասցեագրումը՝ անընդունելի ու անհասկանալի եմ համարում ամեն ինչի համար միանգամից ռեկտորին մեղադրելն ու նիստերի դահլիճի, պայմանական ասած, «օկուպացիան»,
2)Անհասկանալի ու անընդունելի եմ համարում ԲՈՒՀ-երի քաղաքականացվածության դեմ կռիվ տվող քաղաքական թիմի ձևավորած կառավարության ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությունն էս ակցիային, ինչը թույլ ա տալիս շատերին սլաքները թեքել այլ ուղղությամբ (մի պահ պատկերացրեք,եթե նախորդ իշխանության ներկայացուցիչները նման կերպով աչքի ընկնեին, ի՞նչ կանեին ներկա իշխանության և այն ժամանակվա ընդդիմության ներկայացուցիչները),
3)Անկախ Արամ Սիմոնյանի մասին իմ պատկերացումներից ու նրա հանդեպ վերաբերմունքից՝ անընդունելի եմ համարում ռեկտորի պաշտոն զբաղեցնող և/կամ պատկառելի տարիք ու առողջական խնդիրներ ունեցող մարդու նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքն,իսկ առանձին դրվագներում՝ ծաղրուծանակը,
4)Անընդունելի ու անհասկանալի եմ համարում ԵՊՀ տարածքում մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի խախտումը,հատկապես՝ պատկառելի տարիք և առողջական խնդիրներ ունեցող մարդու,
5)Անհասկանալի եմ համարում տվյալ ուսանողների մատնանշած օրինազանցությունների, մասնավորապես՝ կոռուպցիայի, «հեղինակների» անունները չնշելու հանգամանքը,
6)Կարծում եմ՝ որոշ անհատներ իրենց խոսքում հանցագործության մասին հաղորդում են տալիս,օրինակ՝ 1-ին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Vahan Kostanyanը (ուսանողներին ահաբեկող դասախոսների և առանձին ուսանողների «ծեծ ուտելու» մասին), ում շատ լավ ճանաչում եմ ու հույս ունեմ,որ ինքը կպարզաբանի էս հարցը (միգուցե ե՞ս եմ ինչ-որ բան սխալ հասկացել)։ Էս պարագայում ինձ համար անհասկանալի ա նաև պատկան մարմինների արձագանքի բացակայությունն ու խոշոր հաշվով՝ անգործությունը։
Հ.Գ. Էս պահին էսքանն եմ նշում, որ կարդացողին շատ չծանրաբեռնեմ հանկարծ։ Հատուկ նշեմ, որ ես կողմ եմ ճիշտ փոփոխություններին,բայց էս ճանապարհը հղի ա շատ ու շատ վտանգներով, ինչը ստիպում ա ինձ ու իմ տեսակետները կիսող շատերին դեմ արտահայտվել «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության դիրքորոշմանն ու գործելաոճին էս հարցում։ Շատ կուզեի տեսնել կառուցողական քննարկում ու խնդիրների լուծում՝ իրավական դաշտում։
Հ.Գ.Գ. Վարչապետ Փաշինյանը դեռ ցույցերի ժամանակ խոստացել էր ստեղծել սիրո,համերաշխության ու օրինականության մթնոլորտ և անզիջում պայքար մղել ԲՈՒՀ-երի քաղաքականացվածության դեմ։ Ինքս հավատացել եմ էդ խոստմանը ու հույս ունեմ,որ էդ խոստումը իրականություն կդառնա և կառավարության անդամներն ու ներկայացուցիչ ընկալվող անձիք նման նախաձեռնությունների շարքերից հանդես չեն գա ու կարծիք չեն ձևավորի քաղաքացիների շրջանում,թե քաղաքական ուղղորդում ա տեղի ունենում։ Տղերք,կներեք, բայց առանձին պատգամավորներ ու նույնիսկ ԿԳ նախարարը կարող են գալ ու մասնակցել նման ակցիաներին՝ ասելով,թե հանդես են գալիս՝ որպես դասախոս կամ,ասենք, մի քանի (նախկին) պաշտոնյա գան ու ասեն,թե որոշել են ընդունվել նորից համալսարան։ Ճիշտ չի։
#Ազատ_անկախ_ուսանող
#Քաղաքակիրթ_պայքար
#Բացառենք_ամենաթողությունը
#Առանց_հիմքերի_ռեստարտ_պետք_չի

Աղբյուրը` Արեգ Սարդարյան

Facebook Comments