Ադրբեջանական մի քանի դիրքի առաջ բերելու մասով ՀՀ ԶՈՒ եւ իշխանություններին մեղադրելը մի տեսակ անտրամաբանական է

Նախիջեւանի հատվածում ադրբեջանական մի քանի դիրքի առաջ բերելու մասով ՀՀ ԶՈՒ եւ իշխանություններին մեղադրելը մի տեսակ անտրամաբանական է։ Հա, համամիտ եմ, էդ դիրքերը սպառնում են ՀՀ տարածքի ճանապարհներին ու որոշ գյուղերին, բայց ի՞նչ պետք է աներ ՀՀ ԶՈւ-ն՝ ադրբեջանցիք իրենց տարածքում դիրք են տեղաշարժում մերոնք պտի կրակեի՞ն, հրետակոծեի՞ն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքը։ Ասենք լուրջ, ի՞նչ պտի անեին մերոնք որ չեն արել։ Ադրբեջանցիք իրենց տարածքում տեղաշարժ են անում, ուզենան դիրք կդնեն, ուզենան թղթից տանկ կբերեն կանգնացնեն մեր սահմանի մոտ։ Էնպես չի որ էդ հատվածը հենց նոր վտանգավոր դարձավ մեզ համար։ Էնտեղ միշտ էլ վտանգավոր է եղել։ Հիմա էս աղմուկ-աղաղակի տրամաբանությունը մի տեսակ անհասկանալի է։ Հայաստանը ԶՈւ պետք է ընդամենը աչալուրջ լինի ու երբ ադրբեջանցիք փորձեն բզբզան մեր տարածքում էդ ժամանակ նոր գործողություններ իրականացնի ու չեմ կասկածում, որ հարկ եղած դեպքում մերոնք հաստատ կանեն։ Հիմա մեղադրել ՊՆ-ին ու պանիկա տարածել՝ տեղին չէ։ Հատկապես որ մեր ՊՆ վստահեցնում է որ հետեւում են իրավիճակին, բանակն էլ իր մասով է աշխատում։

Աղբյուրը` https://www.facebook.com/mkrtich.israyelyan/posts/1901130073285164

Facebook Comments