Գյումրեցի երեխաները լավագույնն էին մրցույթում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթում հաղթել է «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի թիմը, 2-րդ տեղը զբաղացրել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի Գյումրու «Փոքրիկ Իշխան» թիմը, իսկ 3-րդ տեղը՝ Գյումրու «Թռչունյանց տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ և կրթության կենտրոնի թիմը:
 
Մրցման եզրափակիչ փուլին մասնակցող բոլոր հաստատություններին հանձնվել են մարզագույք և մարզահագուստ, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերն արժանացել են նաև գավաթների, մեդալների և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վկայագրերի և շնորհակալագրերի: 
 
Նշենք, որ «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել են Հայաստանի Հանրապետության 12 հաստատությունների 120 երեխա:

Facebook Comments