Մարզական մասսայական միջոցառում՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին

 

Մայիսի 26-ին՝ ժամը 10.30-ին, «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում (հասցեն՝ ք. Երևան, Արշակունյաց 61) «Առգե Բիզնես» ընկերությունը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպում են մարզական մասսայական միջոցառում՝ 100 մ ազատ ոճի լողի առաջնություն, որը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին: 
 
Տղամարդկանց մրցումներն անցկացվելու են երկու տարիքային խմբերի համար՝ 20-ից 31 տարեկան և 32 տարեկանից բարձր: Կանայք կմրցեն մինչև 20 տարեկան և 20 տարեկանից բարձր տարիքային խմբում: 
 
Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները կարժանանան խրախուսական մրցանակների:

Facebook Comments