Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց» խորագրով ցուցահանդեսը

Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում մայիսի 25-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց» խորագրով ցուցահանդեսը, ինչը Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի կողմից հաստատված առաջին խոշոր միջոցառումն է:

Ցուցադրության նպատակն է հանրությանը նորովի ներակայացնել հայոց պատմության համար այս կարևոր ժամանակաշրջանի իրադարձությունները, որոնք բախտորոշ նշանակություն ունեցան մեր պետականության ստեղծման համար:

Ցուցահանդեսը բաղկացած է մի քանի հատված­ներից: Կներկայացվեն թեմատիկ ցուցանմուշներ՝ Առաջին Հանրապետության խորհրդանիշեր, կարևոր փաստաթղթեր, ժամա­նակի շունչն արտացոլող նյութեր, հագուստի նմուշներ և այլն: Կներկայացվեն Մայիսյան հերոսամարտերը և հայոց պետականությունը կերտած քաղաքական, զինվորական նշանավոր գործիչները: Ցուցադրությունն առավել գրավիչ և արդիական կդարձնեն լուսաձայնային, վիզուալ և անիմացիոն հատուկ լուծումները:

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։